Հոդվածներ

Կուրտուան՝ «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
17.10.2020
270 0

Տիբո Կուրտուան ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ ամսվա ընթացքում Լա լիգայում բելգիացին անցկացրել է 3 հանդիպում, որոնցից 2-ում անառիկ է պահել դարպասը:

«Երկրպագուններն այս ձևով գնահատեցին խաղս: Սա նաև ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ է: Հույս ունեմ՝ ապագայում նույնպես «Ռեալին» կօգնեմ հաղթանակներ տոնել»,- Կուրտուայի խոսքերը փոխանցում է Realmadrid.com-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված