Հոդվածներ

«Ռեալում» շարունակում են հույսեր կապել Էդեգորի հետ
29.04.2021
1685 0

2020-ի ամռանը Զինեդին Զիդանը թիմի ղեկավարությանը խնդրեց հետ վերադարձնել Մարտին Էդեգորին, սակայն նորվեգացին մրցաշրջանի երկրորդ հատվածում տեղափոխվեց «Արսենալ»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։

Այդ տեղափոխությունը խառնեց Զինեդին Զիդանի պլանները, քանի որ նախատեսվում էր, որ Էդեգորը լինելու է Կրոսի և Մոդրիչի հիմնական փոխարինողը։ Վալվերդեն այլ ոճի ֆուտբոլիստ է, իսկ Իսկոն կորցրել է վստահությունը։ 

Հաշվի առնելով «Ռեալի» ներկայիս իրավիճակը, կարելի է ասել, որ Էդեգորը մեծ օգուտ կբերեր թիմին մրցաշրջանի այս հատվածում։ Զիդանը ստիպված է մաքսիմալ կերպով օգտագործել Մոդրիչին և Կրոսին։  Երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են իրենց ֆիզիկական պատրաստվածության վերջին աստիճանով։ Հաշվի առնելով այն, որ Վալվերդեն վնասվածքների պատճառով մշտապես չի կարողանում օգնել թիմին, Էդեգորը կարող էր հիանալի տարբերակ լինել Զիդանի համար։  Ահա, թե ինչու էր Զիդանը խնդրում Էդեգորին զինվել համբերությամբ, երբ վերջինս ցանկանում էր վարձավճարային հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ։ 

Մրցաշրջանի սկզբում Էդեգորի համար բարդ էր հիմնական կազմում տեղ գտնելը, քանի որ նախ մեծ էր մրցակցությունը, և երկրորդ՝ «Ռեալում» պահանջները շատ ավելի մեծ էին, իսկ Էդեգորը դժվար էր հարմարվում այդ պահանջներին, քանի որ չէր խաղում իրեն հարազատ դիրքում։ 

Չնայած այս ամենին, «Ռեալում» դեռ շարունակում են հույսեր կապել նորվեգացու հետ։ Ակումբում դեռ վստահ են, որ Էդեգորը մեծ պոտենցիալ ունի և ապագայում դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։  Ահա, թե ինչու են «Ռեալում» բացառում վարձակալության երկարաձգման կամ այլ առաջարկների ընդունումը։ Հաջորդ մրցաշրջանում Էդեգորը մեծ հավանականությամբ կվերադառնա և ևս մեկ հնարավորություն կունենա ապացուցելու, որ իր տեղը Մադրիդի «Ռեալում» է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված