• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսը ցանկանում է մնալ «Ռեալում» և պատրաստ է աշխատավարձի 10% նվազեցմանը

Հոդվածներ

Ռամոսը ցանկանում է մնալ «Ռեալում» և պատրաստ է աշխատավարձի 10% նվազեցմանը
29.04.2021
1839 0

ABC-ի փոխանցմամբ, Սերխիո Ռամոսը ցանկություն ունի մնալ Մադրիդի «Ռեալում»։ 

«Ռեալի» ավագը շարունակում է մնալ իր տեսակետին և երկու տարվա պայմանագիր է ցանկանում կնքել ակումբի հետ, սակայն պատրաստ է աշխատավարձի 10% նվազեցմանը։ 

«Սերուցքայինների» ղեկավարությունը իր հերթին պատրաստ է միայն մեկ տարվա պայմանագիր առաջարկել իսպանացուն։ 

Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամռանը։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 15 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված