Հոդվածներ

Ասենսիոն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
27.09.2021
1285 0

«Վիլյառեալի» դեմ խաղը դարձավ 200-րդը Մարկո Ասենսիոյի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։  Այս ցուցանիշին Ասենսիոն հասավ «Ռեալի» կազմում իր 6-րդ մրցաշրջանում։ Այդ խաղերից 127-ում Ասենսիոն հաղթել է և ընդհանուր առմամբ դարձել է 40 գոլի հեղինակ։

Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Ասենսիոյին։ 

Այդ 200 խաղերը նա անցկացրել է հետևյալ մրցաշարերում.

Լա Լիգա (135), Չեմպիոնների Լիգա (40), Իսպանիայի գավաթ (17), ԱԱԱ-ի գավաթ (2), Եվրոպայի սուպերգավաթ (3), Իսպանիայի սուպերգավաթ (3)։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 7 հանդիպման, իսկ «Մալյորկայի» դեմ կայացած խաղում դարձել հեթ-տրիկի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված