Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Վիլյառեալի» դեմ խաղը
08.01.2023
2363 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Վիլյառեալից» կրած պարտությունը Լա լիգայի 16-րդ տուրի խաղում (1-2):

«Բարդ խաղ էր, որտեղ այդքան էլ լավ չպաշտպանվեցինք ու անթույլատրելի սխալներ թույլ տվեցինք, հատկապես` հանդիպման սկբզնամասում: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ չստացվեց տարին սկսել լավ: Եթե մրցակիցը բարձր պրեսինգ է կիրառում, պետք է օգտագործենք հեռահար փոխանցումներն, ու դրանց հետ կապված խնդիր չպետք է լինի: Երբեմն վատ ենք կարդում խաղն ու դժվարություններ ստեղծում ինքներս մեզ համար»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը հունվարի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, կընդունի «Վալենսիային»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված