Հոդվածներ

Տուխել. «Արդյունքը արդարացի չէր»
28.04.2021
1906 0

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը։ 

«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը։ Բավական որակյալ ֆուտբոլ էինք խաղում։ Արժանի էինք առաջին խաղակեսում հաղթելու։ Դրա համար ունեինք պահեր։ «Ռեալը» իր գոլը խփեց ստանդարտից և դրանից բացի ոչինչ չկարողացավ ստեղծել մեր դարպասին։ Մենք դա թույլ չտվեցինք։ 

Արդյունքը հիասթափեցնող էր։  Մենք պետք է չկորցնենք մեզ ու հանգստություն պահպանենք։  Երկրորդ կեսում տակտիկական պայքար էր, և նկատելի էր, որ մենք հոգնել էինք։ Քիչ ժամանակ ունեինք այս խաղին պատրաստվելու համար, ուստի պետք է համակերպվենք այս արդյունքի հետ։ 

Մենք վաստակել էինք մեր գոլը և կարող էինք խփել ևս մեկը։ Բայց մենք բաց թողեցինք, կարելի է ասել, ոչնչից։ Այդպիսի դրվագներ լինում են անհատապես ուժեղ ֆուտբոլիստների դեմ խաղալիս». նշել է Տուխելը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված