Հոդվածներ

Բելինգեմի և երկրպագուների յուրահատուկ կապվածությունը
22.01.2024
1487 0

Մադրիդի «Ռեալը» հանգստյան օրերին գերկամային հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում երեք անգամ մրցավարները ստիպված եղան դիմել VAR համակարգի օգնությանը։ «Սերուցքայինների» համար հանդիպումը բավական լարված ստացվեց։ Նրանք չէին ակնկալում, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը եզրափակող թիմը նման դիմադրություն ցույց կտա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Եզրափակիչ սուլիչից հետո Ջուդ Բելինգեմը իր երախտագիտությունը հայտնեց տրիբունաներում հավաքված երկրպագուներին։ Անգլիացին ծափահարեց նրանց, այնուհետև ժեստերով ցույց տվեց, որ պետք է խորը շունչ քաշել ու հանգիստ արտաշնչել։ Դրանով նա հանգստացրեց լարված հանդիպմանը ներկա գտնված երկրպագուներին։


Բելինգեմը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված