• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռիվալդոն բացատրել է, թե ինչու է «Ռեալը» ֆավորիտ «Չելսիի» հետ դիմակայությունում

Հոդվածներ

Ռիվալդոն բացատրել է, թե ինչու է «Ռեալը» ֆավորիտ «Չելսիի» հետ դիմակայությունում
18.04.2021
3652 0

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն գնահատել է Մադրիդի «Ռեալի» շանսերը ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում։ 

«Կարծում եմ, որ «Ռեալը» ակնհայտ ֆավորիտ է «Չելսիի» հետ դիմակայությունում, քանի որ նրանք ավելի փորձառու և ամուր կազմ ունեն և միշտ ձգտում են նման վճռորոշ խաղերում ավելի լավ խաղալ։

«Չելսին» նույնպես ուժեղ կողմեր ունի, և պետք չէ նրանց նախօրոք դուրս հանել ցուցակից, բայց կարծում եմ, որ «Ռեալը» ավելի մեծ շանսեր ունի եզրափակիչ դուրս գալու։ 

Մրցաշրջանի միջնամասում շատ էին քննադատում Զիդանին, բայց դրանք մնացին օդում այն բանից հետո, երբ թիմը արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց մրցաշրջանի վճռորոշ հատվածում։ 

Նրանք դեռ պայքարում են Լա Լիգայի և ՉԼ-ի գավաթի համար, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ Զիդանի թիմը վատ մարզավիճակում չէ։ 

Պետք է ուղղակի շնորհակալություն հայտնել մարզչին և ֆուտբոլիստներին՝ կատարած նման աշխատանքի համար». ասել է Ռիվալդոն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» ապրիլի 27-ին «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում կհյուրընկալի «Չելսիին», իսկ պատասախան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված