Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Խեսուս Վալյեխո
31.05.2025
864 0

Խեսուս Վալյեխոն հեռանում է «Ռեալից»։ 

Մադրիդյան ակումբը հայտարարել է պաշտպանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Նա թիմի կազմում էր 2015 թվականից։ 

Այս տարիների ընթացքում նա միայն 5 մրցաշրջանն է անցկացրել «Ռեալում», իսկ մնացած ժամանակահատվածում վարձակալության հիմունքներով հանդես է եկել այլ ակումբների կազմում։ «Արքայական» ակումբի հետ Վալյեխոն նվաճել է 13 տիտղոս։ 

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 4 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված