Տիբո Կուրտուան այսօր նշում է իր ծննդյան 33-րդ տարեդարձը։
Բելգիացի դարպասապան իր 7-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ ընթացքում նա թիմի հետ 2 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը, 3 անգամ ԱԱԱ-ի գավաթը, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթը, 3 անգամ դարձել Լա Լիգայի հաղթող, մեկական անգամ նվաչել Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։
«Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը Կուրտուան նշել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին «Լեգանեսի» դեմ խաղում։ Մինչ այս նա թիմի կազմում մասնակցել է 281 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am