Հոդվածներ

Կլոպ. «Մենք լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել»
15.04.2021
2148 0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության արդյունքում կրած պարտությունից հետո ամփոփել է կայացած հանդիպումը։

«Դիմակայությունում մենք պարտվեցինք ոչ թե այս խաղով, այլ Մադրիդում կայացած խաղով։ Այսօր մենք ստիպեցինք «Ռեալին» բավական տհաճ զգաղոթյուններ ունենալ։ Լավ հանդիպում անցկացրինք, ագրեսիվ էինք ու կարողացանք պահեր ստեղծել։

Երբ, եթե... այդ ամենը հետաքրքիր չէ։ Մենք չկարողացանք գոլ խփել, իսկ «Ռեալը» իր փորձի հաշվին կարողացավ խաղը տանել իր ուզած սցենարով։ Ընթացիկ մրցաշրջանում մենք հենց այսպես ենք օգտագործում մեր պահերը։ 

Բոլորս էլ գիտենք ու տեսել ենք, թե որքան շատ է Սալահը նույնիսկ աչքերը փակ գրավում մրցակիցների դարպասը նման իրավիճակներում, սակայն այսօր դա տեղի չունեցավ։ Այսօր մենք բավական լավ տեսք ունեինք, բայց արդյունքում լքում ենք պայքարը։ 

Սիրում ենք այս մրցաշարը, և այստեղ վերադառնալը շատ կարևոր է։  Այժմ մենք կարող ենք ամբողջովին կենտրոնանալ Պրեմիեր Լիգայի վրա». ասել է Կլոպը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված