• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նախկին մրցավարներ Իտուրալդե Գոնսալեսն ու Անդուխար Օլիվերը մեկնաբանել են Բերյթվեյթի դրվագը

Հոդվածներ

Նախկին մրցավարներ Իտուրալդե Գոնսալեսն ու Անդուխար Օլիվերը մեկնաբանել են Բերյթվեյթի դրվագը
11.04.2021
3779 0

Երկու նախկին մրցավարներ Իտուրալդե Գոնսալեսն ու Անդուխար Օլիվերը մեկնաբանել են Մարտին Բրեյթվեյթի և Ֆերլան Մենդիի մասնակցությամբ դրվագները։ 

Հետաքրքիր է, որ երկու մրցավարները տարրակարծիք են եղել այդ հարցում։

Օլիվերի կարծիքով 11 մետրանոց այդ դրվագում չկար։

Իտուրալդեն այլ կարծիք ունի։

«Դա ակնհայտ խախտում էր, քանի որ ֆուտբոլիստը հպումից հետո կորցրեց հավասարակշռությունը։ Մենդին քաշեց Բրեյթվեյթի ձեռքից, ինչից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չէր կարող կանգնած մնալ». ասել է Իտուրալդեն։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը սպասարկում էր Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված