• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերես. «Այս պահին պետք է շնորհավորել «Ռեալի» ֆուտբոլիստներին, այլ ոչ թե խոսել Մբապեի մասին»

Հոդվածներ

Պերես. «Այս պահին պետք է շնորհավորել «Ռեալի» ֆուտբոլիստներին, այլ ոչ թե խոսել Մբապեի մասին»
15.01.2024
2460 0

«Ռեալի» նախագահի հարցազրույցը՝ Սուպերգավաթում հաղթանակից (4-1) հետո

«Ես երջանիկ եմ, քանի որ երկրպագուները տեսան հիանալի խաղ: Թիմի շատ երկրպագուներ Սաուդյան Արաբիայում հիանալի գիշեր անցկացրին: Մենք հաղթեցինք մեր երկու մեծ մրցակիցներին և դա շատ հաճելի է»:

«Նորմալ է «Բարսելոնայի» խոշոր հաշվով պարտությունը: Նման բաներ լինում են այս մրցաշարերում: Մենք այստեղ 2 շատ լավ հանդիպում անցկացրինք՝ ցույց տալով, որ հրաշալի թիմ ունենք»:

«Վինիսիուսը գրեթե միշտ փայլում է խաղադաշտում: Էլ Կլասիկոյում 3 գոլ խփելը հաճախակի դեպք չէ, բայց նա հիանալի խաղաց: Երբեմն Վինին կարող է գոլ չխփել, սակայն չպետք է հերքել նրա ֆենոմենալ ջանքերը: Նա աշխարհում լավագույններից է»:

«Նման երեկոյից հետո կարող է թվալ, որ Մբապեն մեզ պետք չէ՞, այսօր այդ օրը չէ նման հարց քննարկելու համար: Հիմա պետք է շնորհավորել «Ռեալի» ֆուտբոլիստներին, այլ ոչ թե մնածել այլ թիմի ֆուտբոլիստների մասին»:

«Անչելոտին շատ լավ է աշխատում՝ հաշվի առնելով նրա ֆուտբոլային գիտելիքներն ու գործին վերաբերմունքը: «Ռեալ Մադրիդն» ու Անչելոտին շատ լավ են համապատասխանում իրար»:

«Լապորտայի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ: Մենք գիտենք՝ որքան դժվար աշխատանք է կատարում «Բարսելոնան», սակայն այսօր Լապորտան կտխրի, իսկ ես կուրախանամ»:

«Ես արդեն յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ անհատապես շփվել եմ: Վինիսիուսին ասացի, որ պետք է փորձել ավելի շատ գոլ խփել, իսկ Վալվերդեին՝ ավելի շատ վազել»:

«59 տիտղոս իմ գլխավորությա՞մբ (33-ը ֆուտբոլում, 26-ը՝ բասկետբոլում»): Սա է մեր ակումբի պատմությունը: Այստեղ յուրաքանչյուր տիտղոսից հետո մտածում ես հաջորդի մասին: Ես ժառանգել եմ մի ակումբ, որը սովոր է հաղթանակների: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավելացնել գավաթների թիվը»:


Ամենակարդացված