Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Ընդհանուր առմամբ մենք ամեն ինչ կառավարում էինք, և մրցակիցը շատ պահեր չունեցավ։ Բայց վերջին րոպեները քաոսային էին։ Մենք ավելի քիչ ինտենսիվությամբ էինք գործում։ Թիմը լավ էր խաղում 80 րապե, սակայն վերջնամասը լավագույնս չանցկացրինք։
«ՊՍԺ»-ի դեմ խաղը հսկայական մարտահրավեր է մեզ համար, բայց այսօր դրական շատ էր։ Այնպես որ, մենք սպասում ենք հաջորդ խաղին». նշել է իսպանացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am