Հոդվածներ

«ՊՍԺ»-ում ցանկանում են Կուրտուային ներառել Մբապեի գործարքում
13.10.2020
1812 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել։ 

Լրագրող Էդուրադո Ինդան  El Chiringuito TV-ի եթերում նշել է, որ ֆրանսիական ակումբում ցանկանում են, որ Կուրտուան ներառվի Կիլիան Մբապեի տրանսֆերում։

Նշվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է մոտ 100 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Մբապեի տրանսֆերը, եթե ֆուտբոլիստը հրաժարվի նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ։ 

Կողմերի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը, ուստի «ՊԱԺ»-ում պետք է նոր պայմանագիր առաջարկեն, ինչը ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է չընդունել։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված