Հոդվածներ

Մարիանո Դիասը վնասվածք է ստացել
05.03.2021
508 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում վնասվածք է ստացել։ 

Ֆուտբոլիստը այդ խաղում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 61-րդ րոպեին։ Նշվում է, որ նրա մոտ մկանային վնասվածք է։ 

Ընթացիկ մրցաշրջանում սա «Ռեալի» ֆուտբոլիստների 42-րդ վնասվածքն է։ Ներկա պահին թիմում վնասվածքներ ունեն նաև Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսը և Էդեն Ազարը։ Բելգիացին մինչ օրս չի մարզվում ընդհանուր խմբի հետ։ 

Կարիմ Բենզեման նույնպես որոշակի անհարմարություններ է զգում և այօր մարզվել է անհատական ծրագրով։

Ընթացիկ մրցաշրջանում Մարիանոն մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ կիրակի օրը «Սերուցքայինները» մադրիդյան դերբիում ուժերն են չափելու Լա Լիգայի առաջատար «Ատլետիկոյի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված