Հոդվածներ

«Միլանը» հետաքրքրված է Լուկաս Վասկեսի ծառայություններով
05.03.2021
1462 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը ամռանը կարող է լքել «Արքայական» ակումբը։ 

29-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Սերուցքայինների» հետ, և մեծ հավանականությամբ ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ 

MilanNews-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը», որը եզրային կիսապաշտպանի կարիք ունի։ 

Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված