• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բելինգեմի արդյունավետությունն ընկել է, բայց խաղամակարդակը նույնն է»

Հոդվածներ

Անչելոտի. «Բելինգեմի արդյունավետությունն ընկել է, բայց խաղամակարդակը նույնն է»
13.04.2024
542 0

Կարլո Անչելոտին մեկնաբանել է վերջին շրջանում Ջուդ Բելինգեմի արդյունավետության անկումը։ 

«Բելինգեմն անակնկալ դարձավ՝ խփելով 20 գոլ։ Այժմ նա կատարում է իր աշխատանքը։ Ջուդը հարձակվողական ոճի կիսապաշտպան է ՝ փլեյմեյքեր։ Նա կենտրոնական հարձակվող չէ։ Արդյունավետությունը մի փոքր ընկել է, բայց խաղամակարդակը նույնն է։ 

Չեմ կարծում, որ նրան ինչ որ բան չի հերիքում։ Ուղղակի նա գոլեր չի խփում։ Վաղ թե ուշ նա նորից կունենա իր գոլերը». նշել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը։

2024 թվականին Ջուդը «Ռեալի» կազմում անցկացրած 12 խաղերում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված