Հոդվածներ

Մոդրիչն ասել է, թե ով է իր կարիերայի լավագույն մարզիչը
06.11.2020
4407 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Զինեդին Զիդանին համարում է իր կարիերայի լավագույն մարզիչը:

«Եթե ընտրեմ կարիերայիս լավագույն մարզչին, կնշեմ Զիդանի անունը: Նրա հետ յուրահատուկ հարաբերություններ ունենք և միասին մի շարք հաղթանակներ ենք տոնել: Զիդանը կարող է կանչել ձեզ իր գրասենյակ ու մանրամասն քննարկել խաղային տարրեր, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Նա անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր ֆուտբոլիստի»,- խորվաթ խաղացողի խոսքերը փոխանցում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ այս պահին «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված