Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է օգտագործել Մբապեի գործոնը
13.10.2025
1248 0

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիի նկատմամբ, որը իսպանական ակումբը լքել էր 2020 թվականին, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» կարող է օգտվել

Հակիմիի և մադրիդյան գրանդի հարձակվող Կիլիան Մբապեի ընկերական հարաբերություններից՝ փորձելով իրականացնել մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

Սակայն նշվում է, որ «Ռեալին» դժվար կլինի գնել Հակիմիին, քանի որ նա փետրվարին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2029 թվականը։ Բացի այդ, երկու ակումբների միջև մինչև այժմ պահպանվում են լարված հարաբերություններ։

Հակիմին  Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է։ Նա ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այդ ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 185 խաղի, խփել 25 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 80 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված