Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ժիրոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
01.12.2025
38 0

Իսպանիայի առաջնության 14–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ժիրոնայի» հետ։

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի 3 տուր անընդմեջ ոչ-ոքի է խաղացել 2019 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, երբ թիմը գլխավորում էր Զիդանը։

«Ռեալ Մադրիդն» ընթացիկ Լա Լիգայում արտագնա 8 հանդիպումներից հաղթել է միայն 4-ում (նաև 3 ոչ-ոքի և 1 պարտություն)։

«Ռեալ Մադրիդը» «Ժիրոնայի» դարպասին առաջին խաղակեսում կատարել է միայն 1 դիպուկ հարված՝ «սերուցքայինների» համար ամենավատ ցուցանիշը բոլոր մրցաշարերում առաջին կեսի համար։

«Ռեալ Մադրիդը» «Ժիրոնայի» դարպասին կատարել է 25 հարված, բայց չի հաղթել։ Միայն «Բետիսն» է ավելի շատ հարված կատարել Պրիմերայի ընթացիկ մրցաշարում մեկ հանդիպման ընթացքում (28 հարված՝ «Լևանտեի» դեմ խաղում), բայց չի հաղթել։

«Ռեալ Մադրիդը» վերջին 3 խաղերում բաց է թողել 6 գոլ։

Մբապեի ցուցանիշները

Մբապեն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իրացրել է յոթ 11-մետրանոց։ Ֆրանսիացին այս ցուցանիշով առաջատարն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ։

Մբապեն այս տարի (ակումբի և հավաքականի կազմում) խփել է իր 60-րդ գոլը։


Ամենակարդացված