Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Աթլետիկ» - «Ռեալ» խաղից հետո
13.08.2023
1224 0

Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

1. «Ռեալը» 5 խաղ անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում «Աթլետիկի» նկատմամբ:

2. «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ Լա լիգայի 9 անընդմեջ խաղում միավորներ է վաստակում Բիլբաոյում:

3. «Ռեալը» 15 տարի անընդմեջ չի պարտվում Լա լիգայի մեկնարկային տուրում:

4. Ռոդրիգոն «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի առաջին գոլի հեղինակն է:

5. Ռոդրիգոն 4 գոլ է խփել Լա լիգայի վերջին 4 խաղերում. մեկով ավելին, քան նախորդ 27 հանդիպումներում այս մրցաշարում:

6. Բելինգեմը «Ռեալի» երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը Լա լիգայի նորամուտի խաղում գոլի հեղինակ է դառնում՝ Ռոդրիգոյից և Կամավինգայից հետո: Բացի այդ, «սերուցքայինների» նորեկը Լա լիգայի պատմության 4-րդ անգլիացին է, որն աչքի է ընկնում նորամուտի խաղում:

7. Կամավինգան 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում:

8. «Աթլետիկի» դեմ Ֆրանը 98 անգամ հպել է գնդակին: Նրա նախկին ռեկորդը 108 հպումն էր «Ռայո» - «Խետաֆե» խաղում:

9. Պատմության մեջ առաջին անգամ «Ռեալը» մրցաշրջանը սկսել է առանց հայտացուցակում 9 համարի առկայության:


Ամենակարդացված