Վաղը Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Կայրաթի» հետ։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է սպասվող խաղի մասին։
«Սա ՉԼ-ի հանդիպում է, և մենք ցանկանում ենք հաղթել։ Նշանակություն չունի, թե ով է մրցակիցն ու որտեղ է անցկացվում հանդպիպումը։ Կարևոր է խաղը լավ սկսել։ Մենք արդեն մեկ հաղթանակ տարել ենք տանը և ուզում ենք միավորներ վաստակել նաև արտագնա խաղում։
Թիմում կան թերություններ, և դրանք թիմի կազմավորման փուլում նորմալ են։ Մենք վերակառուցման փուլում ենք գտնվում, և չգիտեմ, թե որքան դա կտևի։ Երբեմն մեկ քայլ առաջ կատարելու համար, պետք է երկու քայլ հետ կատարել։ Մենք կկատարելագործվենք։
Մենք դիտել ենք «Սելթիկի» և «Սպորտինգի» դեմ «Կայրաթի» հանդիպումները։ Նրանք կարողանում են լավ կոմբինացիաներ անցկացնել և ունակ են լավ պայքար մղել». նշել է Ալոնսոն։
Los Merengues, Realmadrid.am