• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Corriere dello Sport. Օդրիոսոլան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա Սերիայում

Հոդվածներ

Corriere dello Sport. Օդրիոսոլան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա Սերիայում
14.06.2021
2334 0

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանում»:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, իտալական ակումբն արդեն հասցրել է շփվել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և նախնական համաձայնության գալ:

Նշվում է, որ «ռոսոներիները» Դավիդե Կալաբրիային փոխարինող են փնտրում. ևս մեկ թեկնածու է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Դիեգո Դալոտը:

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ «արքայական» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում Օդրիոսոլայի հետ:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված