Հոդվածներ

Անչելոտին Կուրտուային համեմատել է այլ թոփ դարպասապահների հետ
02.12.2021
2109 0

«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ տոնած հաղթանակից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին։

«Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Ես շատ բարձրակարգ դարպասապահների եմ մարզել՝ Իկերին, Բուֆոնին, Նոյերին, Կուրտուային, որը լավագույններից է անխոս։ Մեզ համար նա լավագույնն է»,- ասել է Անչելոտին։

Այս մրցաշրջանի 20 խաղից 7-ում Տիբո Կուրտուան կարողացել է անառիկ պահել դարպասը։

Այս մրցաշրջանում բելգիացին 15 անգամ է գնդակը հանել ցանցից։


Ամենակարդացված