«Ռեալը» վստահ է խաղում պաշտպանությունում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։
Լա լիգայում նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ անցկացված առաջին երեք խաղերում մադրիդյան ակումբը թույլ է տվել մրցակիցներին ընդամենը 17 հարված կատարել։
Սա ամենացածր ցուցանիշն է Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայում» առաջին մրցաշրջանից (2008/09) հետո։ Այդ ժամանակ կատալոնացիները առաջին երեք խաղերում մրցակիցներին թույլ էին տվել 12 հարված կատարել դարպասին։
Fanat, Realmadrid.am