• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • RMC Sport-ը հստակ տեղեկություն է հայտնել Մբապեի եղբոր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Հոդվածներ

RMC Sport-ը հստակ տեղեկություն է հայտնել Մբապեի եղբոր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ
07.04.2024
1628 0

Կիլիան Մբապեի հարազատ եղբայրը՝ Էթանը, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Խովկինսը:

17-ամյա ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել իր ճանապարհով ու մտադիր է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:

Ավելի վաղ ՊՍժ-ն սառեցրել էր բանակցություննեը նրա հետ, երբ հայտնի էր դարձել, որ Կիլիան Մբապեն ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»: Նշվում էր, որ խաղացողը եղբոր հետ կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ:

Ընթացիկ մրցաշրջանում Էթան Մբապեն 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված