• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Մենք կդիտարկենք նրան վաղը մեկնարկային կազմում ընդգրկելու տարբերակը»

Հոդվածներ

Անչելոտի. «Մենք կդիտարկենք նրան վաղը մեկնարկային կազմում ընդգրկելու տարբերակը»
03.02.2024
2583 0

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Ատլետիկոյի» հետ (05.02.2024):


«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը


«Մենք մեկ ամսում երրորդ անգամ ենք խաղում «Ատլետիկոյի» հետ և այդ բոլոր հանդիպումները գրավիչ են եղել, մրցունակ և հավասար։ Կարևոր հանդիպում է լինելու, վաղը «Բեռնաբեուում» մեզ հրաշալի խաղ է սպասվում և մենք կստանանք երկրպագուների աջակցությունը»։


«Ռյուդիգերը հիմա իրեն լավ է զգում, սակայն վաղը մենք կգնահատենք նրա վիճակը, որից հետո ես կորոշեմ նա կմասնակցի՞ հանդիպմանը, թե ոչ։ Մենք դրական ենք տրամադրված, նա հայտավորված կլինի խաղին»։


«Պաշտպանությունում խաղի համար հասակը մեծ նշանակություն ունի։ Առանց Ռյուդիգերի և Չուամենիի դժվար կլինի ստանդարտ դրությունների ժամանակ։ Մենդին և Կարվախալը կենտրոնական պաշտպանի դիրքի տարբերակներից են, երրորդ տարբերակը Կամավինգան է, քանի որ նա շատ արագ է և կարողանում է հաղթել մենապայքարներ։ Կարծում եմ, որ նրանք լավ գլուխ կհանեն այդ խնդրից»։


«Սիմեոնեն ուժեղագույն մարզիչներից մեկն է, որի հետ ես մրցել եմ։ Նա հիանալի է կազմակերպում իր թիմի խաղը»։


«Կրոսի որակը շատ կարևոր է մեր խաղի համար և նա պաշտպանությունում նույնպես օգնում է, սակայն մյուս կիսապաշտպանները նույնպես շատ կարևոր են։ Օրինակ Մոդրիչը հիանալի հանդիպում անցկացրեց «Խետաֆեի» դեմ։ Շատ դժվար է նման լեգենդին պահեստայինների նստարանին թողնելը։ Կարող եմ նրանից շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար»։


«Չավիի և Լապորտայի խոսքե՞րը, ես պրոֆեսիոնալ եմ և իսպանական ֆուտբոլի հանդեպ հարգանքից ելնելով նման մակարդակի չեմ իջնի։ Այդպիսի հարցեր մի ուղղեք այլևս»։


«Մենք կդիտարկենք վաղը Խոսելուին մեկնարկային կազմում ընդգրկելու տարբերակը, քանի որ բարձրահասակ ֆուտբոլիստներ քիչ ունենք»։


Ամենակարդացված