• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Լիգաները մասնակից թիմերի քանակը 20-ից պետք է նվազեցնեն 18»

Հոդվածներ

Անչելոտի. «Լիգաները մասնակից թիմերի քանակը 20-ից պետք է նվազեցնեն 18»
22.08.2025
206 0

Բրազիլիայի հավաքականի ներկայիս և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ լիգաները պետք է նվազեցնեն մասնակից թիմերի քանակը՝ հասցնելով այն 18-ի:

«Ֆուտբոլը դարձել է ավելի դինամիկ և ինտենսիվ։ Խաղերը չափազանց շատ են, վնասվածքները՝ նույնպես։ Լիգաները պետք է կրճատեն թիմերի թիվը՝ 20-ից մինչև 18»,- մասնագետի խոսքը փոխանցում է ilGiornale.it-ը ։

Անչելոտին նշել է, որ նման որոշումը ծախսերը  կդարձնի ավելի ողջամիտ, կխուսափի անորակ խաղերից, և միևնույն ժամանակ կկրճատի ֆուտբոլիստների վնասվածքների քանակը։

Նրա կարծիքով՝ ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է ունենան ավելի մեծ ազդեցություն նման որոշումների կայացման վրա։ Հնարավոր են փոխզիջումներ, սակայն անհրաժեշտ է գտնել մի ընդհանուր լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին։

Ավելի վաղ իր մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտին գլխավորել է իսպանական «Ռեալը», իտալական «Միլանը», «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ռեջինան», գերմանական «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես նաև անգլիական «Էվերտոնն» ու «Չելսին»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված