Հոդվածներ

Օդրիոսոլան վերադարձել է ընդհանուր խումբ
14.08.2021
1417 0

Այսօր «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները Կարլո Անչելոտիի գլխավորությամբ հերթական մարզումն են անցկացրել «Ալավեսի» դեմ խաղից առաջ։ «Սերուցքայինների» համար մարզումը սկսվել է լավ նորությամբ. շարք է վերադարձել Ալվարո Օդրիոսոլան։ 

Անչելոտին իր տրամադրության տակ արդեն երեք ֆուտբոլիստներ ունի, ովքեր կարող են խաղալ աջ պաշտպանի դիրքում՝ Կարվախալը, Վասկեսը և Օդրիոսոլան։ «Ալավեսի» դեմ խաղում մեծ հավանականությամբ մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս կգա Վասկեսը, քանի որ մյուս երկուսը մինչմրցաշրջանային հատվածում խաղաժամանակ չեն ունեցել։ Կարվախալը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նորմալ մարզվել է, սակայն դեռևս փոքրիկ անհարմարություններ է զգում։ 

Իտալացի մասնագետին առաջիկա խաղում չեն կարողանա օգնել Մարսելոն, Կրոսը, Սեբալյոսը և Մենդին։ Ստացվում է, որ ձախ պաշտպանի պարտականությունները կատարելու է Միգել Գուտիերեսը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված