Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Ֆրանկո Մաստանտուոնո
14.08.2025
554 0

«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտարարել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 15։00-ին «Ռեալ Մադրիդ Սիթի»-ում տեղի կունենա Ֆրանկո Մաստանտուոնոյի շնորհանդեսի արարողությունը։

Սկզբում կկայանա Ֆլորենտինո Պերեսի և Ֆրանկոյի հանդիպումը, որի ժամանակ կողմերը կստորագրեն պայմանագիրը։ Այդպիսով ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ։

Շնորհանդեսից հետո Մաստանտուոնոն կներկայանա լրագրողների և կպատասխանի նրանց հարցերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված