Հոդվածներ

Վարանը ցանկանում է ոսկե դուբլ նվաճել Ֆրանսիայի հավաքականի հետ
29.03.2021
1703 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է Ֆրանսիայի հավաքականի ներուժի և գալիք Եվրո-ի մասի։ 

«Մենք տաղանդավոր հավաքական ունենք։ Կարծում եմ Եվրո-ի ընթացքում մենք կլինենք գլխավոր ֆավորիտներից մեկը։ Դա իհարկե ստիպում է երազել ոսկե դուբլի մասին։ Աշխարհի առաջնությունից հետո Եվրո-ում հաղթելը մեծ ձեռքբերում կլինի։ 

Մենք արդեն մեկ անգամ զգացել ենք հաղթանակի համը, և ցանկանում ենք դա նորից անել։ Արդեն մասնակցել եմ միջազգային մեծ մրցաշարերի, սակայն դեռ բավական փորձ չունեմ Եվրո-ում։ Դա հավելյալ մոտիվացիա է ինձ համար». ասել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված