• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca-ն հայտնել է, թե ով է ստանձնելու ավագի պարտականությունները Ռամոսի հեռանալուց հետո

Հոդվածներ

Marca-ն հայտնել է, թե ով է ստանձնելու ավագի պարտականությունները Ռամոսի հեռանալուց հետո
17.06.2021
4629 0

Երեկ «Ռեալը» պաշտոնապես հայտնել էր, որ Սերխիո Ռամոսը հեռանում է թիմից:

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացու հեռանալուց հետո թիմի ավագի պարտականությունները կստանձնի Մարսելոն:

Փոխավագներն են լինելու Կարիմ Բենզեման ու Ռաֆայել Վարանը:

Հատկանշական է, որ 1904 թվականից սկսած առաջին անգամ թիմի ավագը լինելու է ոչ իսպանացի: Այդ ժամանակ պարտականությունները ստանձնել էր Գվատեմալան ներկայացնող Ֆեդերիկո Ռեվյելտոն:

 Նաև նշվում է, որ հետագայում ավագի թևկապը ստանալու լավ հնարավորություններ ունի Նաչոն:

 Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված