• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • DefensaCentral. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Վալվերդեին

Հոդվածներ

DefensaCentral. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Վալվերդեին
21.09.2025
162 0

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել իր կիսապաշտպանության գիծը և միևնույն ժամանակ տեղյակ է, որ «Ռեալը» հետաքրքրված է Կոբի Մայնուի ծառայություններով։ Այդ ամենը հաշվի առնելով՝ անգլիական ակումբը պատրաստ է 50 մլն եվրո և Մայնուի տրանսֆերային իրավունքներն առաջարկել «Սերուցքայիններին» Վալվերդեի տեղափոխության դիմաց։ Այս մասին հայտնում է  DefensaCentral-ը։

Ըստ աղբյուրի, «Արքայական» ակումբը մտադիր չէ ընդունել նմանատիպ առաջարկը, քանի որ Վալվերդին տեսնում է թիմի առաջատարների շարքում և առաջիկայի համար դիտարկում նրան որպես թիմի ավագ։ 

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված