Հոդվածներ

Անչելոտի. «Չեմ կարծում, թե ձմեռային տրանսֆերների կարիք կա»
30.12.2022
1383 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ձմեռային տրանսֆերների անհրաժեշտություն չի տեսնում:

«Ուրախ ենք վերադառնալու համար: Բենզեման մեզ հետ է, նա շատ կարևոր խաղացող է: Օրացույցը լուրջ պահանջներ է ներկայացնում մեզ. Սուպերգավաթ, աշխարհի ակումբային առաջնություն: Մինչև մարտ շատ խաղեր կլինեն: Կգնահատենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի:  Ով հանգստի կարիք կունենա, կստանա:

Չեմ կարծում՝ մեզ պետք են խաղացողներ: Գտնում եմ՝ ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ տարի»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 00:30-ին, «Ռեալը» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»:


Ամենակարդացված