• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Նյուքասլը» արդեն հունվարին ցանկանում է իրականացնել Իսկոյի տրանսֆերը

Հոդվածներ

«Նյուքասլը» արդեն հունվարին ցանկանում է իրականացնել Իսկոյի տրանսֆերը
28.12.2021
1857 0

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ում գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, հայտնվել է  «Նյուքասլի» դիտակետում։ 

As-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը արդեն հունվարին ցանկանում է իրականացնել Իսկոյի տրանսֆերը։ Նրանք մտադիր են ձմռանը ուժեղացնել թիմի կազմը, և Իսկոն հայտնվել է նրանց տրանսֆերային ցուցակում։ Միևնույն ժամանակ «Ռեալը» չի ցանկանում ամռանը առանց գումարի կորցնել իր ֆուտբոլիստին, ուստի նրա տեղափոխությամբ հետաքրքրված են երկու կողմերն էլ։ 

Ավելի վաղ Իսկոն առաջարկ էր ստացել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբներից մեկից, սակայն մերժել էր այն։ Ֆուտբոլիստի կարծիքով իր համար դեռ շատ վաղ է Ամերիկա տեղափոխվելու համար։ Նա ցանկանու է կարիերան շարունակել Բունդեսլիգայում կամ Պրեմիեր Լիգայում։

Ներկա պահին Իսկոն տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է ստանում «Արքայական» ակումբում։ Սա նշանակում է, որ «Նյուքասլի» համար հավելյալ բարդություններ չեն լինելու։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված