• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Կաստիլյայի» ֆուտբոլիստների մասին վերջին տրանսֆերային շշուկները, սպասվող գործարքները

Հոդվածներ

«Կաստիլյայի» ֆուտբոլիստների մասին վերջին տրանսֆերային շշուկները, սպասվող գործարքները
18.07.2023
1173 0

«Ռեալի» նպատակն այս ամառ «Կաստիլյայի» ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից 25 միլիոն եվրո վաստակելն է:

Արիբասը, Դոտորը, Մարինը, Ա. Մարտինը, Մարվինը, Ա. Բլանկոն, Բրունո Իգլեսիասը, Խ. Խոնը տրանսֆերի են հանվել:

«Կաստիլյայի» այն ֆուտբոլիստերը, որոնք կհեռանան ակումբից, տրանսֆերը հետ գնելու կետ կներառվի պայմանագրերում:

Արիբասի համար կարող է վճարվել 10 միլիոն եվրո:

Անչելոտին Պասին, Մ. Մարտինին, Մարվելին և Ալվարոյին հայտավորել է 2023/24 մրցաշրջանի համար և նրանք համատեղելու են գլխավոր թիմում և «Կաստիլյայում» մարզումները:

«Սելտան» բոլոր շանսերն ունի Դոնորին գնելու համար: «Ռեալ Մադրիդը» ցանկանում է 4 միլիոն եվրո վաստակել՝ պահպանելով 50 տոկոս տրանսֆերային իրավունքը, բայց բացառված չեն նաև այլ տարբերակներ, օրինակ՝ վարձակալություն և տրանսֆերը գնելու իրավունք:

Մարինով հետաքրքրված է «Բետիսը»: «Վիլյառեալը» և «Սելտան» նույնպես ցանկանում են գնել կիսապաշտպանին:

Արիբասն առաջարկ ունի Իսպանիայից դուրս, բայց «սերուցքայինները» ցանկանում են, որ կիսապաշտպանը մնա երկրում: «Ժիրոնան» հետաքրքրված է 21-ամյա կիսապաշտպանով և մադրիդցիները ցանկանում են պահպանել նրա տրանսֆերային իրավունքը:

Սպասվում է, որ Նակային կհեռանա «Ռեալից» այս ամառ:


Ամենակարդացված