• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուիս Միլյա. «Կարիերան ավարտելուց հետո էլ Ռամոսը պետք է մնա «Ռեալում»

Հոդվածներ

Լուիս Միլյա. «Կարիերան ավարտելուց հետո էլ Ռամոսը պետք է մնա «Ռեալում»
29.10.2020
1833 0

 Tribal Football-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Միլյան խոսել է «Սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսի մասին։ 

«Կարծում եմ, որ Ռամոսը կմնա «Ռեալում»։ Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։

Ամեն խաղում նա ցույց է տալիս, որ լիովին նվիրված է այս ակումբին և մշտապես կարևոր գոլեր է խփում։ Սերխիոն վաստակել է «Ռեալում» մնալու հնարավորությունը։ 

Նա, ինչպես և Ռաուլն ու Կասիլիասը, թիմի սիմվոլներից է, և իմ կարծիքով կարիերան ավարտելուց հետո էլ Ռամոսը պետք է մնա «Ռեալում» և որևէ պաշտոն զբաղեցնի». ասել է Միլյան։ 

34-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժակետը ավարտվում է հաջորդ տարի, և ամեն ինչ գնում է նրան, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված