Հոդվածներ

«Ռեալի» հայտացուցակը «Ալմերիայի» դեմ խաղի համար
14.08.2022
1748 0

Այսօր Մադրիդի «Ռեալը» կսկսի իր ելույթները Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Ալմերիայի» հետ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այդ խաղի համար հայտավորել է 23 ֆուտբոլիստների։

«Ռեալի» հայտացուցակը «Ալմերիայի» դեմ խաղի համար։

Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Լուիս Լոպես։

Պաշտպաններ. Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Օդրիոսոլա, Ռյուդիգեր և Մենդի։ 

Կիսապաշտպաններ. Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Կամավինգա, Վալվերդե, Լուկաս Վասկես, Չուամենի և Դանի Սեբալյոս։

Հարձակվողներ. Ազար, Բենզեմա, Վինիսիուս, Ասենսիո, Մարիանո։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված