Հոդվածներ

«Ռեալի» ամառային ծրագրերը
07.02.2023
3260 0

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է:

«Ռեալում» շարունակում են աշխատել բրիտանացու տեղափոխությունն ավարտին հասցնելու շուրջ և մադրիդցիները դրական են տրամադրված այս հարցում:

Կարելի է վստահ ասել, որ 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դեպքում Կրոս-Մոդրիչ-Սեբալյոս եռյակից մեկը կկորցնի տեղը հիմնական կազմում: Այս պարագայում նրանց հետ նոր պայմանագիր կնքելու հարցը շատ սուր կդրվի:

«Ռեալում» մտադիր են նոր պայմանագիր առաջարկել Ասենսիոյին ու Բենզեմային: Ֆրանսիացու վերաբերյալ ծրագիրը հետևյալն է՝ նրան փոխարինող չհրավիրել մեծ գումարի դիմաց և սպասել 2024 թվականին Էնդրիկի ժամանելուն:

«Ռեալում» չեն ցանկանում կրկնել Յովիչի պատմությունը, երբ նա ժամանեց 63 միլիոն եվրոյի դիմաց, սակայն չկարողացավ լավ ելույթներ ունենալ:

Ավելին՝ ակումբում հիշում են, որ Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթանակները առանց Բենզեմայի փոխարինողի են եղել:

Ֆրան Գարսիան կլինի թիմի մի մասը, իսկ Մարիանոն, Օդրիոսոլան, Վալյեխոն ու Ազարը կհեռանան ակումբից:


Ամենակարդացված