Հոդվածներ

Բեյլը հայտարարություն է արել գոլֆի վերաբերյալ
31.07.2025
1188 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է գոլֆում իր ապագայի մասին:

«Ես, բացարձակապես, հարյուր տոկոսով վստահ եմ, որ չեմ կարող դառնալ պրոֆեսիոնալ։ Երբ խաղում ես գոլֆ և նայում, թե ինչպես են խաղում պրոֆեսիոնալները, երբ համեմատում ես քո լավագույն հարվածները նրանց հարվածների հետ՝ հասկանում ես, որ նույնիսկ մոտ չես այդ խաղամակարդակին։ Երբ խաղում էի այդ տղաների հետ և հետևում էի նրանց, հասկացա, թե որքան լավն են։

Կարևոր չէ, թե ինչպես ես խաղում ընկերների հետ, պրոֆեսիոնալներն արտասովոր ճնշման տակ են հանդես գալիս մրցաշարային պայմաններում, բարդ եղանակի պայմաններում։ Այնպես որ. պրոֆեսիոնալ գոլֆն իմ համար չէ, բայց ես սիրում եմ այս խաղը։ Սիրում եմ դիտել, սիրում եմ աջակցել ու զարգացնել այն», – Բեյլի խոսքերն է փոխանցում Globo-ն։

Հիշեցնենք, որ Բեյլը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2023 թվականին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված