Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է «սերուցքայինների»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում 26–ամյա ֆուտբոլիստը առաջ է անցել Վինիսիուս Ժունիորից, Դին Հաուսենից, Օրելյեն Չուամենիից և Արդա Գյուլերից։
Օգոստոսին «Ռեալը» 3 Լա լիգայի խաղ է անցկացրել, իսկ ֆրանսիացին դարձել է 3 գոլի հեղինակ։
Լա լիգայի հաջորդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 13–ին կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ։