Հոդվածներ

Այսօր կայանալու է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը:
29.11.2021
2959 0

  Այսօր Փարիզում կայանալու է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը:

Մրցանակին հավակնում է 30 ֆուտբոլիստ: Տրվելու է նաև Kopa Trophy-ն և Լև Յաշինի անվան մրցանակը, համապատասխանաբար, տարվա լավագույն երիտասարդ խաղացողին ու դարպասապահին:

Մասնագետները նշում են, որ «Ոսկե գնդակի» 3 գլխավոր հավակնորդներն են Լեո Մեսսին (ՊՍԺ), Կարիմ Բենզեման («Ռեալ») և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»):  

Մրցանակաբաշխությունն սկսելու է Երևանի ժամանակով 23:30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակը չէր տրվել պանդեմիայի պատճառով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված