«Սերուցքայինների» դարպասապահի հարցազրույցը
«Ինչպես եմ ես գնահատում ընթացիկ մրցաշրջա՞նը, չնայած հաղթեցինք ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը, այնուամենայնիվ, մենք չհաղթեցինք ոչ մի խոշոր մրցաշար»։
«Ես լավ մարզավիճակում էի ԱԱԱ–ում։ Ֆուտբոլիստի համար կարևոր է ոչ միայն անցկացրած հանդիպումների քանակը, այլ նաև հանգիստը։ Մենք պետք է ձգտենք ավելացնել հանգստյան օրերը։ Դա իրոք կարևոր է ֆուտբոլիստների համար»։
«Կերկարաձգե՞մ պայմանագիրը «Ռեալի» հետ։ Չնայած որոշումը դեռ կայացված չէ, այնուամենայնիվ, բանակցություններն ընթանում են։ Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» որքան հնարավոր է շատ և հուսով եմ, որ կկարողանամ կարիերաս ավարտել այս ակումբում։ Դա իմ երազանքն է և հուսով եմ, որ կիրականանա»։