«Արսենալի» դեմ կայացած խաղի երկրորդ կեսում Կիլիան Մբապեն ոտնաթաթի վնասվածք էր ստացել և ստիպված եղել լքել խաղադաշտը։
As-ի տեղեկացմամբ, բուժզնման նախնական արդյունքներից պարզ է դարձել, որ նրա մոտ կապանների ձգում է եղել։ «Ռեալում» կարծում են, որ ֆրանսիացու վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, բայց առաջիկա երկու օրերի ընթացքում նա լրացուցիչ բուժզննում կանցնի։ Սպասվում է, որ հարձակվողը կկարողանա մասնակցել ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակչին։
Հիշեցնենք, որ Կիլիանը բաց է թողնելու ապրիլի 20-ին կայանալիք «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպումը որակազրկման պատճառով։
Los Merengues, Realmadrid.am