Հոդվածներ

Ալաբան տպավորեց «Ռեալի» կազմում իր առաջին խաղում
10.08.2021
2371 0

«Միլանի» դեմ կայացած ընկերական խաղում Դավիդ Ալաբան լավագույններից մեկն էր «Ռեալի» կազմում։ 

Ավստրիացին իր նորամուտն էր նշում «Ռեալում», և Կարլո Անչելոտին նրան խաղադաշտ էր դուրս բերել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Իտալացի մասնագետը կասկած չուներ, որ Ալաբան ստանձնելու է  պաշտպանության առաջատարի դերը։ Հենց այդպես էլ եղավ։ «Միլանի» դեմ խաղում նա պաշտպանության առաջատարն էր և խաղից հետո գոհ էր իր ելույթից։ 

«Այս ամենի պատճառը թիմի հետ լավ հարաբերություններն ու արագ ադապտացիան են։ Բոլոր ֆուտբոլիստները շատ լավ են դիմավորել ինձ։ Հիանալի էր «Ռեալի» կազմում նորամուտը նշելը։ Ես ինձ լավ էի զգում խաղադաշտում և խաղի բոլոր 90 րոպեները ինձ դուր եկան». նշել է Ալաբան։ 

Ավստրիացին հիանալի նշեց իր նորամուտը։ Նա արագ էր և բավական արդյունավետ դրիբլինգի ժամանակ։ Նա մաքուր էր խլում գնդակը, հարված կատարում մոտ 30 մետրից և նույնսիկ մի քանի տուգանային հարված իրացրեց։  Անչելոտին շատ լավ գիտի Ալաբային, և թե ինչպես օգտագործել նրա ուժեղ կողմերը։ 

Ալաբայի առաջ բարդ խնդիր է դրված՝ փոխարինել Ռամոսին, իսկ Վարանի  հեռանալու պարագայում այդ խնդիրը էլ ավելի է բարդանում։ Նա պարտավոր է իր վրա վերցնել պաշտպանության առաջատարի դերը, ու կարծես թե դա նրան չի անհանգստացնում։ Ամեն դեպքում «Միլանի» դեմ խաղում նա շատ լավ տպավորություն թողեց։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված