Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերն ընդհարվել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հետ Թուրքիայի և Իսպանիայի հավաքականների խաղում։
69-րդ րոպեին Թուրքիան ստացել էր տուգանայինի իրավունք։ «Բարսելոնայի» վինգերը կանգնել էր «Ռեալի» կիսապաշտպանի առջև և խանգարել նրան արագ խաղարկել գնդակը։ Գյուլերը երկու անգամ ձեռքերով հրել էր Յամալին։
Անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը նկատողություն էր արել Արդային, և ֆուտբոլիստները հանգստացել էին։
Հիշեցնենք, որ Իսպանիան արտագնա խաղում ջախջախել էր Թուրքիային՝ 6:0։
Fanat, Realmadrid.am