• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման զիջել է 11 մետրանոցի իրավունքը Ռոդրիգոյին, սակայն վերջինս հրաժարվել է

Հոդվածներ

Բենզեման զիջել է 11 մետրանոցի իրավունքը Ռոդրիգոյին, սակայն վերջինս հրաժարվել է
07.05.2022
5905 0

«Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի ավելացրած ժամանակում Կարիմ Բենզեման վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։ 

Այդ պահի դրությամբ «Սերուցքայինները» Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթում էին մրցակցին։ Կարիմը հարցրել է Ռոդրիգոյին, թե արդյո՞ք նա ցանկանում է իրացնել 11 մետրանոցը։ 

Ֆրանսիացին ցանկացել է, որ իր երիտասարդ խաղընկերը դառնա հեթ-տրիկի հեղինակ։ 

Սակայն ի վերջո հենց Բենզեման մոտեցավ գնդակին և հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, և այդ գոլի շնորհիվ «Ռեալը» նվաճեց եզրափակչի ուղեգիր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված