Սերխիո Ռամոսը երգ է թողարկել՝ «Ռեալում» իր կարիերայի և դրա ավարտի մասին։
Cibeles անվանմամբ երգը նվիրված է համանուն հուշարձանին, որի շուրջ «Ռեալն» իր երկրպագուների հետ տոնում էր չեմպիոնությունները։
Երգում Ռամոսը հայտնել է իր սերը ակումբի նկատմամբ և հիշատակել իր խփած գոլը ՉԼ-ի եզրափակչում։
Երգում տողեր կան նաև կարիերայի ավարտի մասին՝ քննադատական շեշտադրվածությամբ։
Հավանաբար Սերխիոն դրանով փորձել է իր խոսքն ուղղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Los Merengues, Realmadrid.am