Հոդվածներ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպման մրցավարը
15.05.2023
2193 0

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը կսպասարկի լեհ Շիմոն Մարցինյակը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

VAR-ի վրա կաշխատի նրա հայրենակից, Տոմաշ Կվյատկովսկին:

Մարցինյակը 6-րդ անգամ կսպասարկի «Ռեալի» խաղը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Վերջին անգամ նա սպասարկել է «Ռեալ» - «Չելսի» Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի խաղը (2-3):

Լեհ մրցավարը «Մանչեսթեր Սիթիի» ընդամենը մեկ հանդիպում է դատել (2017/18 մրցաշրջան, «Ֆեյենորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-4):

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Մադրիդում թիմերն արդյունավետ ոչ-ոքի էին գրանցել՝ 1-1:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված